Ջարեդ Կուշները՝ The New York Observer ընկերության ղեկավարը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ ստանձնել է խորհրդականի պարտականությունները, կարող է առանցքային պաշտոն ստանալ Սպիտակ տանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Թրամփի փեսան կզբաղեցնի ավագ խորհրդականի կամ իրավական հարցերով հատուկ խորհրդատուի պաշտոնը։
The Wall Street Journal-ը չի բացառում նաև, որ Կուշները առանցքային դերակատարում կունենա Սպիտակ տանը ոչ պաշտոնական միջավայրում՝ առանց պաշտոն ստանձնելու։







































