Bostonʼs RR Auctions աճուրդի տունը 20 հազար ԱՄՆ դոլար նախնական գնով վաճառքի է հանել Ջոն Լենոնի նախկինում անհայտ նամակը, որը լույս է սփռում Тhe Beatles խմբի մասնատման հանգամանքների վրա, հաղորդում է The Huffington Post-ը։
Աճուրդի հանված նամակն այդպես էլ հասցեատիրոջը չի ուղարկվել, այն պահվել է արխիվում։ Ջոն Լենոնը նամակը գրել է ի պատասխան Փոլ Մաքքարթնիի կնոջ՝ Լինդայի ուղերձի, որը նա ուղարկել է 1971թ՝ խմբի պաշտոնական լուծարումից հետո։
Նամակի տեքսոտւմ Լենոնն իր դժգոհությունն է հայտնում այն փաստից, որ Մաքքարթնին անձամբ չի գրում իրեն, այլ շփվում է կնոջ միջոցով։ «Լինդա, հույս ունեմ, որ թույլ կտաս քեզ այդպես դիմել, ձայնդ կտրի՛ր։ Թող Փոլը գրի»՝ մեջբերում է պարբերականը նամակից մի հատված։
Լենոնը նաև հերքում է մեղադրանքները, որ թաքցրել է խմբից հեռանալու իր մտադրությունները և պնդում , որ միայն ականջալուր է եղել Մաքքարթնիի և Тhe Beatles-ի մենեջեր Ալեն Քլեյնի խնդրանքներին, որոնք հորդորել են իրեն դուրս գալ խմբից։ Բացի այդ նա պաշտպանում է իր կնոջը՝ Յոկո Օնոյին, որին խմբի մյուս մասնակիցները հաճախ մեղադրել են Լենոնի հետ կոնֆլիկտ սադրելու համար։








































