Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է զրկել իրեն քաղաքացիությունից։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Facebook-ի իր էջում։
Սաակաշվիլիի տվյալներով՝ Պորոշենկոն հրահանգել է այս հարցով զբաղվել Գերագույն Ռադայում իր դաշինքի ղեկավարի տեղակալ Իգոր Կոնենկոյին և նրա «մեղսակցին»՝ միլիոնատեր գործարար Ալեքսանդր Գրանովսկիին։
Նախկին նահանգապետը հիշեցրել է, որ միջազգային օրենքը և Ուկրաինայի օրենսդրությունն արգելում են քաղաքացիությունից զրկել Ուկրաինայի քաղաքացուն, եթե վերջինս ոչ մի այլ երկրի քաղաքացի չի հանդիսանում։
«Շատ ափսոս, որ նախագահը ոչ միայն օգտվում է այդ գող ավազակների ծառայություններից, այլ նաև լսում է նրանց խորհուրդները»,-հավել է Սաակաշվիլին։










































