Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն չի մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին:
«Կարծում եմ` Քրիշտիանուն և ակումբը հանգիստ են այդ առումով: Ֆուտբոլիստը ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը, նույնը ցանկանում է նաև ակումբը: Չեմ կարծում, թե այդ հարցում խնդիրներ կծագեն:
Ես չգիտեմ, թե երբ կհստակեցվի այդ հարցը: Բայց վստահ եմ, որ Ռոնալդուն նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ»,- Անչելոտիին մեջբերում է Football Espana-ն:
Հիշեցնենք` երկուշաբթի Marca-ն տեղեկություններ էր տարածել, որ Ռոնալդուն նոր պայմանագիր է ստորագրել «արքայական ակումբ»-ի հետ, սակայն լուրերը պաշտոնապես չեն հաստատվել:








































