Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ շուտով սկսվելու են ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագծի վերաբերյալ բանակցությունները։
Մամեդյարովը Ադրբեջանի համար դրական քայլ է համարել, որ ԵՄ-ի Խորհուրդը համապատասխան մանդատ է տրամադրել։ Նա հավելել է, որ այդ համաձայնագիրն արդյունքում իրավական շրջանակներ կստեղծի ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների բազմակողմ զարգացման համար։









































