ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրությունն այն մասին, ըստ որի նախագահը պատրաստվում է գաղտնի տեղեկատվության հասանելիություն տրամադրել իր երեխաներին։
«Ես չեմ փորձում հասնել նրան, որ երեխաներս պետական գաղտնի տեղեկատվության հասանելիություն ունենան։ Դա հերթական սուտ նորությունն էր»,-գրել է Թրամփը Twitter-ում։
Ավելի վաղ CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, հաղորդել էր, որ Թրամփը ցանկանում է երեխաներին փոխանցել պետական կարևորության գաղտնի տեղեկատվություն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփի օգնականները սպիտակ տան ներկայացուցիչներին խնդրել են քննարկել նման հնարավորությունը։





































