Ռուսաստանի Ուրախների և հնարամիտների ակումբի կազմակերպիչ Ալեքսանդր Մասլյակովը ստեղծել է համակարգ, որը շահույթ է բերում և միաժամանակ լիցքաթափում նրան՝ գրում է Forbes-ի ռուսական ծառայությունը:
Հեռուստաշոուն մեծ ուշադրության է արժանացել: Ուրախների և հնարամիտների ակումբի խաղերի հեռարձակումը կայուն կերպով մտնում է ռուսական հեռուստատեսության հումորային ամենավարկանիշային հաղորդումների եռյակ:
Ակումբի անդամների հասանելիությունը հեռուստաեթեր վերահսկում է Մասլյակովն անձամբ: Նրան պատկանող ԱՄԻԿ ընկերությունը ցուցադրման բացառիկ իրավունք է վաճառում Առաջին ալիքին:
Forbes-ի հաշվարկներով՝ ընկերության եկամուտը հեռարձակումներից, տարբեր մակարդակով լիգաների մասնակիցների առանձին ելույթներից կազմում է տարեկան առնվազն 3.5 մլն դոլար:









































