Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը վերականգնվել է վնասվածքից:
2013թ. մայիսին ստացած ծնկի վնասվածքից հետո Վարանը վիրահատության էր ենթարկվել: Վերականգնման համար ֆուտբոլիստից պահանջվեց ավելի քան 2 ամիս:
Այսօր Վարանը միացել է ընդհանուր խմբին ու մարզվել ամբողջական ծրագրով: Այսպիսով՝ 2013/14թթ մրցաշրջանի մեկնարկից ֆրանսիացին պատրաստ կլինի օգնել իր թիմին:









































