Եվս մեկ տարի օտարերկրացիները հնարավորություն կունենան Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:
Խոսքը, մասնավորապես, Լիբանանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիների մասին է: Այժմ այդ հնարավորությունը տրվում է մինչև 2013թ.-ի սեպտեմբերի 1-ը: Սակայն Կառավարությունը օգոստոսի 8-ի նիստին կքննարկի այդ ժամկետը մինչև 2014թ.-ի սեպտեմբերի 1-ը երկարաձգելու հարցը: Նախագիծը մշակել է Սփյուռքի նախարարությունը:








































