Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն, որն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել է 100 մլն եվրո, կարող է վաճառել 5 ֆուտբոլիստների տրանսֆերներ՝ ֆինանսական կորուստների չափը նվազեցնելու նպատակով:
Le Parisien-ի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը մտադիր է հրաժարվել պաշտպան Մամադու Սախոյի, կիսապաշտպաններ՝ Մատյե Բոդմերի, Մոհամեդ Սիսոկոյի, Կլեմեն Շանտոմի և Ադրիեն Ռաբիոյի ծառայություններից:
Ռաբիոն, ով ակումբի սան է, կարող է այլ ակումբ տեղափոխվել վարձավճարով՝ մեկ տարի ժամկետով:








































