ԱԺ խորհրդարանում շարունակում է քննարկվել Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ քննարկվող հարցն անչափ կարևոր է Հայաստանի, Արցախի և ամբողջ հայության համար: Ըստ նրա՝ ազգային տուրքի գաղափարը խիստ բարոյական և եկել է ժամանակը, որպեսզի թե՛ պատգամավորը, թե՛ մտավորականը և թե՛ շինարարը կամ մարզիկը մտածեն, թե ինչ կարող են տալ հայրենիքին:
«Պետք չէ այստեղ իրար մեղադրենք ամեն ինչի համար: Ադրբեջանի համար մենք ո՛չ ընդդիմություն ենք, ո՛չ իշխանություն, մենք Հայաստանի Հանրապետություն ենք, և ես խնդրում եմ, որ մենք բոլորս գանք ու դրական քվեարկենք այս բարոյական, քրիստոնեական նախաձեռնությանը»,- նշեց Շարմազանովը:
Է. Շարմազանովն ընդգծեց, որ երկրում չարաշահումներ կան, բայց այն բերել և այս նախագծի հետ կապել պետք չէ. «Չի կարելի այս մաքրամաքուր գաղափարը խառնել կոռուպցիոն ռեսուրսների հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































