Թուրքիայի Քյութախյա նահանգի Ջավդարհիսար շրջանում տեղի է ունեցել 4.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:
Զոհերի ու ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:
Թուրքիան գտնվում է սեյսմաակտիվ գոտում, և երկրաշարժերը հաճախ հանգեցնում են մարդկային զոհերի:











































