KFC-ն ընդլայնելու է ցանցը ԱՊՀ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Այս մասին հայտարարել է Yum! Restaurants International Russia & CIS-ի գլխավոր տնօրեն Օլեգ Պիսկլովը: Ըստ նրա՝ ճիշտ ռազմավարություն է մուտք գործել այն շուկաներ, որտեղ դեռ մրցակիցը չի մտել: Մեր երկրում այժմ կա KFC արագ սննդի 4 կետ: KFC-ի գլխավոր մրցակից McDonald’s-ը Հայաստան չի մտել, և ցանցի համար նույն սկզբունքով հեռանկարային է նաև մեր երկիրը:
Մինչև 2015թ.-ը տարածաշրջանում ծրագրում են հաստատությունների թիվը հասցնել 450-ի. այժմ դրանց թիվը 250 է: Մեկ KFC կետ բացելու համար, ըստ տնօրենի, ծախսվում է մոտ 700 հազար դոլար:
KFC-ն մասնագիտացած է հավի մսից ուտեստների վրա և մտնում է Yum! Restaurants International Russia & CIS ամերիկյան ռեստորանային հոլդինգի մեջ, որն ամբողջ աշխարհում ղեկավարում է մոտ 40 000 ռեստորան:










































