Սէֆիլյանի գործով անցնող Ներսես Պողոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել: 2016թ. մայիսի 31-ին զերբակալված Ներսես Պողոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, որը անցած շաբաթ փոփոխվեց, նրան առաջադրվեց 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու, պահելու մեջ:
Փաստաբանը միտում է տեսնում. նրա խոսքով՝ քաղաքական հնչողություն ունի խնդիրը և ոչ թե իրավական հարթությունում լուծում կստանա, այլ քաղաքական: Այն հանգամանքը որ նրան առաջադրված է նոր մեղադրանք, սակայն հին մեղադրանքի հիմքով են ուզում կալանքը երկարաձգել, դա ցույց է տալիս, որ իրավաբանություն չկա:
Փաստաբանի խոսքով՝ Ներսես Պողոսյանը չի ընդունել մեղքը, որոհետև չի մասնակցել այն գործընթացներին, որոնք մեղսագրվում են նրան. «Նա ընդհանրապես ցուցմունք չի տվել, և առ այս պահը մեզ չի ներկայացվել որևէ ապացույց նրան առաջադրված մեղադրանքի վերաբերյալ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































