Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պաշտոնապես հրաժարական է տվել, քանի որ նրա կուսակցությունը պարտվել է նախագահական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բորիսովը հայտարարել է նաև երկրի կառավարության հրաժարականի մասին այն բանից հետո, երբ Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ» կուսակցության թեկնածու Ցեցկա Ցաչևան պարտվել է ընտրություններում։
Հիշեցնենք, որ Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ռումեն Ռադևը հաղթել է երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։











































