Ազգային ժողովի այսօրվա նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադառնալով քննարկվող հարցերի հերթականությանը առաջարկեց վերանայել հարցերի հերթականությունը և առաջին հերթին քննարկել պետական բյուջեի հարցը:
«Համաձայն այդ հերթականության՝ զինծառայողների փոխհատուցման նախագիծն է քննարկվելու, ապա՝ եկող տարվա պետական բյուջեի հաստատումը: Առաջարկում եմ վերանայել հերթականությունը՝ սկզբում քննարկենք բյուջեն, քանի որ, մեր համոզմամբ, այդ բոլոր հարցերը կարող են լուծվել բյուջեի շրջանակներում: Այո՛, փոխհատուցման հարցը մեր պետության առաջնային պարտականությունն է, մենք դրա կողմնակիցն ենք, որ դա պետք է անպայման արվի, սակայն դա ոչ թե պետք է արվի լրացուցիչ հարկատեսակներով, այլ բյուջեի ծախսերով: Վստահ եմ, որ հնարավոր է գտնել միջոցներ, իսկ այսպես ստացվում է, որ մենք խաղում ենք ժողովրդի զգացմունքների վրա ու մտցնում լրացուցիչ հարկատեսակներ այդ քողածածկույթի տակ: Դա ցինիկ մոտեցում է»,- նշեց Լ. Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































