Եգիպտոսի իշխանությունները սենատոր Ջոն Մաքքեյնին մեղադրել են իրականությունը խեղաթյուրելու մեջ և նրա հայտարարությունը համարել են հիմարություն՝ հաղորդում է CNN-ը:
Մաքքեյնը հայտարարել էր, որ Եգիպտոսում տեղի ունեցածը պետական հեղաշրջում է:
Բացի այդ, Եգիպտոսի իշխանությունները կարծում են, որ բանակցային գործընթացը՝ օտարերկրյա միջնորդների ներգրավմամբ, ամբողջությամբ ձախողվել է:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրել է սենատորներ Ջոն Մաքքեյնին և Լինդսի Գրեմին Եգիպտոս մեկնել:









































