Բելգիան միացել է այն երկրներին, որոնք խնդրել են իրենց քաղաքացիներին լքել Եմենը: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Համանման խնդրանքով ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արդեն դիմել էին իրենց քաղաքացիներին:
Այս երկրների իշխանությունները առաջնորդվում են անվտանգության նկատառումներից. ամերիկյան հետախուզությանը հայտնի են դարձել «Ալ-Քաիդա»-ի խոսակցությունները, որոնցում խոսվում էր ինչ-որ օտարերկրյա դեսպանատան դեմ դավադրության մասին:










































