«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ըստ այդմ, ձեռք է բերվել 10 հատ «Դվին», 10 հատ «Նաիրի» և 10 հատ էլ «Ընտիր» կոնյակ:
Ուշագրավը, սակայն, այն է, որ ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ կոնյակի իրական գնորդը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է, իսկ ԱԳՆ-ն՝ պարզապես այդ գումարը վճարողը:
Գուցե տարօրինակ հնչի, բայց փաստ է: Եվս մեկ կարևոր հանգամանք, այդ կոնյակները գնել են ոչ թե արտադրողից՝ «Պեռնո Ոիկար Արմենիա» ՍՊԸ- ից, այլ «Ագուլիս Մեկ» ՍՊԸ-ից:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:









































