Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Նալբանդյանը մասնակցեց Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին

Մայիսի 20-ին Նյու-Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին, որը կազմակերպվել էր Հայ օգնության ֆոնդի կողմից` Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան ափի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախաձեռնությամբ:

Մեծարման միջոցառման կազմակերպչական կոմիտեում ընդգրկված էին Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, երգիչներ Լայզա Մինելին, Պլաչիդո Դոմինգոն, Սելին Դիոնը, Էլթոն Ջոնը:

Երեկոյին ներկա էին շուրջ 600 մասնակիցներ՝ ԱՄՆ կոնգրեսականներ, ամերիկյան մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Էդվարդ Նալբանդյանը հայ մեծանուն երգչին փոխանցեց Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններ ու բարեմաղթանքները:

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը, բարձր գնահատական տալով Շառլ Ազնավուր Մարդուն, արվեստագետին և մեծ հայրենասերին, ասաց, թե երջանիկ է, որ տասը տարի շարունակ, լինելով Փարիզում Հայաստանի դեսպանը, Ազնավուրի հետ միասին Հայաստանին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել և նախատեսվում են նորերը:

Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների հովանու ներքո՝ Հայաստանի դեսպան, Ազգային հերոս Շառլ Ազնավուրը Հայաստանի 20-ամյակին նվիրված համերգ է տալու Փարիզի Օլիմպիա համերգասրահում:

«Գուցե թե ոչ բոլոր հայերը գիտեն, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, բայց վստահ եմ, որ երկրագնդի վրա չկա որևէ հայ, որ չիմանա՝ ով է Շառլ Ազնավուրը։ Եվ ոչ միայն հայերը. Հիշում ես՝ երբ միասին մտանք հեռավոր Սամարղանդի շուկա, հարյուրամյա մի ծերունի, որ մուտքի մոտ գետնին նստած բրնձապուր էր վաճառում, բացականչեց. Ես քեզ ճանաչում եմ, դու Ազնավուրն ես, Շառլ Ազնավուրը, La Boheme երգի հեղինակը»,- վերհիշեց Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով Ազնավուրի մեծության մասին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Վստահ եմ, որ աշխարհի ամենատարբեր կողմերում տարբեր տարիքի, ծագման, մտածողության ու աշխարհայացքի տեր տարբեր մարդիկ են իրենց նույնացրել քո հարյուրավոր երգերի կամ ֆիլմերի հերոսներին։ Եվ նրանց բոլորին, մեզ բոլորիս միավորում ես դու, հիացմունքն ու ակնածանքը քո արվեստի հանդեպ, քո կյանքի հանդեպ, որ ինքնին մի հրաշալի ֆիլմ է՝ պայծառ և ուսանելի՝ աշխատասիրության, սիրո, հումանիզմի, հայրենասիրության դասերով։

Բոլորի ցանկությունն է, որ անվերջ այդ ֆիլմը անվերջ շարունակվի:»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում