Իրաքցի զինվորականները կիրակի ԴԱԻՇ-ից ամբողջովին ազատագրել են Մոսուլից հարավ-արևելք գտնվող ասորական հնագույն Նիմրուդ քաղաքը: Այս մասին հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրամանատարության հայտարարությունը:
Նիմրուդի ավերակները պատմական արժեք են: Քաղաքը հիմնվել է մ. թ. ա. XIII դարում: ԴԱԻՇ-ի գրոհայինները 2015 թ. մարտին ծանր տրանսպորտային միջոցներով ոչնչացրել են քաղաքի ավերակները:










































