ԱՄՆ արդարադատության նախարարությունում մտադիր են հասնել iTunes երաժշտության և տեսանյութերի համացանցային խանութներին և App Store ծրագրերի առցանց սուպերմարկետին հետևելու կառավարության թույլտվությանը: Լիազորությունների ընդլայնումը թույլ կտա վերահսկել Apple խանութների ապրանքները:
Դատարանում Apple ընկերության նկատմամբ տարած հաղթանակից հետո արդարադատության նախարարությունը նախատեսում է ավելի մեծ վերահսկողություն սահմանել ընկերության նկատմամբ:
Նշենք, որ դատարանի որոշումից հետո արդարադատության նախարարությունը Apple-ին առաջարկում է չեղյալ հայտարարել պայմանագրերը 5 հրատարակչությունների հետ, որոնց հետ ընկերությունն, իշխանությունների կարծիքով, խարդախ գործարքի մեջ է։ Համացանցային ընկերությանը կարող է արգելվել նաև առաջիկա 5 տարիների ընթացքում համաձայնագրեր կնքել էլեկտրոնային գրքերի, ֆիլմերի, երաժշտության վաճառքի վերաբերյալ։











































