Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցր շիլաներից հետո երեխաները պետք է մեկ բաժակ կաթ խմեն՝ կարիեսի վտանգը կանխելու համար: Նման եզրահանգման են եկել Իլինոյսի համալսարանի գիտնականները:
Սննդում քաղցր օգտագործելուց հետո ատամների մակերեսին թթուներ են առաջանում:
Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ քաղցր ձողիկների օգտագործումից հետո թթվայնության մակարդակը բարձր է մնացել, հաղորդում է Raut.ru-ն: Հյութ կամ ջուր խմելուց հետո բերանի խոռոչում կարիես առաջացնող թթուների մակարդակը չի փոխվել: Իսկ կաթ խմելուց հետո թթվայնության մակարդակը բավականին նվազել է։








































