«Հայազն» կուսակցությունը միացել է «Միասնություն» համազգային շարժմանը: Կուսակցության մի շարք անդամներ այսօր մասնակցում էին «Միասնություն» շարժման անդրանիկ համագումարին: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը նշեց, որ համագումարում ներկայացնում է կուսակցության վարչության որոշումները: Նրա խոսքով՝ դահլիճային ֆորմատը թույլ չի տվել, որ կուսակցությունն ամբողջ կազմով ներկայանա:
Արմեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ կուսակցության որոշ լիդերներ դադարեցրել են համագործակցությունը «Հայազն»-ի հետ. «Ընտրություններին մասնակցության երկու ձևաչափ կար, նրանք առաջարկել էին գեղեցիկ և որակյալ գաղափար, սակայն անիրականանանալի էր այս պահի դրությամբ, կուսակցությունը մերժեց նրանց ձևաչափը, և նրանք դադարեցրին համագործակցությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































