Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանին երեքշաբթի օրը կանանց համար հավասար պայմաններ ստեղծելու կողմ է արտահայտվել:
«Ես խոստանում են կանանց համար տղամարդկանց իրավունքներին հավասար պայմաններ ստեղծել: Իմ թիմում ավելի շատ կանայք կլինեն»,- հայտարարել է նա՝ երկրի նախագահի պաշտոնում իր առաջին մամլո ասուլիսում:
Ընդ որում, երկրի նոր ղեկավարը նշել է, որ «նոր կառավարությունում կանանց բացակայությունը չի նշանակում, թե նրանք այնտեղ չեն կարող փոխնախարարների պաշտոններ զբաղեցնել»: «Եթե նույնիսկ նախարարների կաբինետում մեկ կին լիներ, բավարար չէր լինի»,- նշել է Ռուհանին:
«Կանայք չպետք է դադարեն պայքարել իրենց իրավունքների համար»,- նշել է Իրանի նախագահը:







































