Ուկրաինայի կառավարությունը երկրի ՆԳ ղեկավար Արսեն Ավակովի տեղակալ է նշանակել 24-ամյա Անաստասի Դեևային։ Ինչպես հաղորդում է Rosbalt-ը, աղջիկը նշանակվել է եվրոինտեգրման հարցով փոխնախարար։
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Անաստասիան նախկինում աշխատել է ԱԳՆ-ում՝ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա։ Նախքան Ուկրաինա տեղափոխվելը, Դեևան բնակվել է Ստոկհոլմում, որտեղ ինչպես ինքն է նշել, զբաղվել է «կանաչ տեխնոլոգիաներով»։
Հարցազրույցներից մեկի ժամանակ աղջիկը խոստովանել է, որ թանկարժեք ապրանքանիշերի սիրահար է։
















































