Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալը հայտարարել է, որ ֆրանսիացի հարձակվողը չի պատրաստվում համալրել «Ռոմա»-ի շարքերը:
«Ես չեմ խոսել «Ռոմա»-ի ներկայացուցիչների հետ: Բանակցությունների մասին տարածված խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Ռոմա»-ն մեծ ակումբ է, բայց Կարիմը մնում է Մադրիդում: Նա երջանիկ է, որ հանդես է գալիս «Ռեալ»-ի կազմում»,- գործակալի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ տեղեկատվություն էր տարածվել, որ «Ռոմա»-ն պատրաստ էր 30 մլն եվրո վճարել Բենզեմայի տրանսֆերի դիմաց:







































