Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Սերժ Սարգսյանի ճգնաժամային ներդրումը

Առաջիկա երկու-երեք տարիներին բեկումնային փոփոխության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունները, որ նա արել էր ՀՀԿ կանանց համաժողովի առաջ ելույթ ունենալիս, սովորականի նման ընկալվում են առավելապես նախընտրական հայտարարությունների և հռետորաբանության տրամաբանության մեջ: Այն, որ Հայաստանի իշխանության գործողությունները ներկայումս կրում են նախընտրական տրամաբանության կնիքը, կասկածից վեր է: Սակայն, առաջիկա 2-3 տարիներին բեկումնային փոփոխության մասին Սարգսյանի հայտարարությունները ընդգրկում են առավել լայն իրողություններ: Տվյալ պարագայում խոսքն իհարկե հասարակական շահի շրջանակի մասին չէ և փոփոխությունները, որ ազդարարում է Սարգսյանը, ամենևին չեն վերաբերելու կամ չեն կրելու նպատակային այդ ուղղվածությունը: Սակայն, իշխանության մեջ ներկայումս տեղի ունեցող գործընթացները ոչ միայն չեն դադարի խորհրդարանական ընտրություններից հետո, այլ դրանցում Սերժ Սարգսյանի հնարավորինս անաղմուկ հաջողության պարագայում կարող են ստանալ առավել լայն թափ և նույնիսկ նոր ընթացք: Սա անշուշտ հասկանում են իշխանության մեջ եղած բոլոր թևերը: Խնդիրը տվյալ պարագայում այն է լինելու, թե Սարգսյանն ինչքանով վստահ կարող է ստանալ 2017-ի համար իրեն ցանկալի արդյունքները: Դրանից հետո, անցկացնելով ընտրական խնդիրը, Սերժ Սարգսյանն այլևս առավել մեծ թափով ձեռնամուխ կլինի իշխանության ներսում վերադասավորումներին և 2-3 տարի բեկումնային զարգացումները հենց այնպես ասված նախընտրական խոսքեր չեն: Ավելին, դրանք ամենևին էլ պատահականորեն հենց կանանց շրջանակում ասված խոսքեր չեն, քանի որ այդ փոփոխություններն անկասկած վերաբերելու են ՀՀԿ-ի տղամարդկանց:

Վերջին հաշվով, Սերժ Սարգսյանը լավ գիտակցում է, որ առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական իրավիճակը չի ենթարկվելու էական բարեփոխման: Ներկայիս իշխանությունը դրա ռեսուրսը չունի, իսկ միջազգային կոնյուկտուրան չունի դրական սպասման հեռանկարներ, անգամ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի պարագայում: Միաժամանակ, ներկայումս տեղի ունեցող ներիշխանական վերադասավորումներն էլ չունեն հասարակության վրա երկարաժամկետ ազդեցություն թողնելու ռեսուրս: Հարց է նույնիսկ դրանց կարճաժամկետ ազդեցության հնարավորությունը, և հենց դրա համար է, որ առաջացել է իշխանության համար անվտանգության բարձիկի նշանակություն ունեցող Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի հարցը, այն հայտնվել է համակարգի օրակարգում: Իսկ 2017 թվականից հետո կա 2022 թվականը, որը էլ ավելի բարդ է լինելու, եթե եղած ռեսուրսներն էլ սպառվեն 2017 թվականի վրա: Իսկ այդ ամենից զատ, բաց է նաև 2018 թվականի հարցը, երբ Սերժ Սարգսյանը կթողնի նախագահական պաշտոնը և կառաջանա հարցը` նա հեռանում է ընդմիշտ, թե գնում է վարչապետի պաշտոնի:

Եվ եթե անգամ նա այդ պաշտոնին գնալը հետաձգի մինչև 2022 թվականի ընտրությունները, միևնույն է, այդ ընթացքում նա ստիպված է լինելու ըստ էության փոխել ամբողջ իշխանությունը, ընդ որում արդեն ոչ դեմքի փոփոխությամբ բավարարվելով, որովհետև դեմքի փոփոխություն նա անում է այժմ` 2017-ի համար: 2022-ի համար, առավել ևս վարչապետական հեռանկարի պայմաններում, նա չի կարող բավարարվել միայն իշխանության դեմք փոխելով: Պետք է փոխվեն ռեալ լծակների տերերը, այսինքն՝ իրական ստատուս-քվոն: Ընդ որում՝ այդ փոփոխություններում պետք է ընդգծվի Սերժ Սարգսյանի դերակատարումը, այսպես ասած անձնական ներդրումը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Սերժ Սարգսյանը դրանք նախապատրաստելու համար պետք է ունենա որոշակի բացասական ֆոն: Առաջին հայացքից թվում է, որ այդ ֆոնը պետք է ապահովվի ներկայիս կառավարության տնտեսա-քաղաքական անարդյունավետության պայմաններում:

Բայց կառավարությունների խաղաքարտը Սերժ Սարգսյանը խաղարկել է, ընդ որում, գրեթե լիովին բաց տեքստով: Եվ այս իմաստով կառավարության անարդյունավետությունն այլևս «բեկումնային փոփոխությունների» անբավարար ֆոն է: Չխաղարկված խաղաքարտը խորհրդարանական մեծամասնությունն է և առաջիկա 2-3 տարիների կտրվածքով ազդարարած բեկումնային փոփոխությունների համար Սարգսյանը կանգնելու է հենց այդ խաղաքարտը խաղարկելու այլընտրանքի բացակայության առաջ:

Ըստ այդմ, 2017 թվականին ձևավորված խորհրդարանն ըստ էության կարող է լինել ճգնաժամային խորհրդարան: Ճգնաժամ ոչ դրա դասական իմաստով, երբ խորհրդարանի աշխատանքները լինում են կաթվածահար, թեև որոշ դրվագներում չի բացառվում նաև այդ դրսևորումների առատությունը: Սակայն բուն ճգնաժամը կվերաբերի խորհրդարանի ընդհանուր արդյունավետությանը, ինչի առաջին նախադրյալը կլինի այն, որ ՀՀԿ-ն 2017 թվականի խորհրդարանում չի լինի բացարձակ մեծամասնություն: Այսինքն, արդեն իսկ դրանով Սերժ Սարգսյանը խորհրդարանի մեջ ներդնում է ճգնաժամի «շիճուկը», որը կհասունանա առաջիկա 2-3 տարիների ընթացքում, հասունացնելով Սերժ Սարգսյանի «բեկումնային փոփոխությունները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում