Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում հայտարարել է, որ Թուրքիան չունի տարածքային հավակնություններ որևէ այլ երկրի նկատմամբ։
Նրա խոսքերով՝ Թուրքիայի ազդեցությունը տարածվում է շատ ավելի հեռու՝ համեմատած նրա սահմանների հետ. «Մենք չենք սահմանափակվում միայն մեր սահմաններով։ Սիրիայի, Իրաքի, Բալկանների ու Կովկասի իրադարձությունները ուղիղ շոշափում են Թուրքիան։
Նոր Թուրքիայի ստեղծման ակունքներում կանգնած է եղել հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, ով տվյալ միտքը քանիցս հնչեցրել է իր ելույթներում։ Օսմանյան պետությունը սելջուկների պետականության ժառանգորդն է։
Հետագայում այդ պետականության իրավահաջորդը դարձավ Թուրքիայի Հանրապետությունը»։ Էրդողանը բարձր է գնահատել հուլիսի 15-ին երկրում կատարված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ քաղաքացիների պահվածքը։
Հաղորդվում է, որ Էրդողանն այս հայտարարությունն արել է Քեմալ Աթաթուրքի մահվան 90-րդ տարելիցին։









































