ԱՄՆ նոր նախագահ է ընտրվել 70-ամյա քաղաքական գործիչ, միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփը, ով ունի մեծ ընտանիք։ Բնականաբար, նախագահական ընտրություններից հետո համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են հայտնվել Թրամփի հարազատները։
Մելանյա Թրամփ

Դոնալդ Թրամփը 2005թ․ ամուսնացած է սլովենացի ֆոտոմոդել 46-ամյա Մելանյա Թրամփի հետ, որը միլիարդատիրոջ երրորդ կինն է։ Նախկինում ԱՄՆ նորընտիր նախագահն ամուսնացած է եղել Մառլա Մեփլսի և Իվանա Թրամփի հետո։
Դոնալդ Թրամփը և Մելանյան նշանադրվել են 2004թ․, ամուսնացել՝ 2005թ․ Ֆլորիդայում, մեկ տարի անց ծնվել է նրանց առաջնակեը՝ Բերոն Ուիլյամը, որը Թրամփի հինգերորդ երեխան է։
Երեխաները և թոռները
70-ամյա Դոնալդ Թրամփը հինգ երեխա ունի (3 որդի՝ Դոնալդ, Էրիկ, Բերոն և 2 դուստր՝ Իվանկա, Տիֆանի), ութ թոռ։
Դոնալդ Թրամփ-կրտսեր

Դոնալդ Թրամփ-կրտսերը ԱՄՆ նորընտիր նախագահի առաջին երեխան է, որը ծնվել է չեխ մոդել Իվանա Զելնիչկովայի հետ ամուսնությունից։ Այօր 38-ամյա գործարարը քրոջ և եղբոր հետ հանդիսանում է հոր ընկերության՝ Trump Organization-ի փոխնախագահը։

2005թ․ Դոնալդն ամուսնացել է մոդել Վանեսա Հեյդոնի հետ, զույգы 5 երեխա ունի։
Իվանկա Թրամփ

35-ամյա ամերիկացի գործարար, ֆոտոմոդել, գրող Իվանկան Դոնալդ Թրամփի և Զելնիչկովայի դուստրն է։ Նա ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը, այսօր հոր ընկերության փոխնախագահն է, որտեղ զբաղվում է հյուրանոցային մենեջմենթով և անշարժ գույքով։ Բացի այդ գործարար կինը հիմնել է Ivanka Trump Fine Jewelry զարդերի ապրանքանիշը և թողարկում է անվանական պայուսակների, օծանելիքի, հագուստի հավաքածու։
2009թ․ Իվանկա Թրամփն ամուսնացած է գործարար Ջարեդ Կուշների հետ, զույգը դաստիարակում է 3 երեխա։

Էրիկ Թրամփ

32-ամյա Էրիկ Թրամփը 2006թ․ գերազանց ավարտել է Ջորջթաունի համալսարանը, ավելի ուշ հիմնել է The Eric Trump Foundation հիմնադրամը։ Նա զբաղվում է նաև հոր ընկերության զարգացման հարցերով։ 2013թ․նշանվել է ընկերուհու՝ Լառայի հետ, որն աշխատել է CBS հեռուստաալիքում՝ որպես պրոդյուսերի օգնական։ Զույգն առայժմ երեխաներ չունի։

Տիֆանի Թրամփ

23-ամյա Տիֆանի Թրամփը Դոնալդ Թրամփի և Մառլա Մեյփլսի միակ դուստրն է, որն ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը և այժմ երազում է երգչուհու, մոդելի կամ դերասանուհու կարիերայի մասին։ Երկար ժամանակ աղջիկը հոր հետ չի շփվել, քանի որ բնակվել է Կալիֆոռնիայում, բայց այժմ Դոնալդն ու Տիֆանին վերսկսել են շփումը։

Բերոն Թրամփ

10-ամյա Բերոն Ուիլյամ Թրամփը Մելանիայի և Դոնալդի միակ որդին է։ Տղան կանգնած է եղել հոր կողքին, երբ նա առաջին անգամ ելույթ է ունեցել որպես երկրի նոր նախագահ։
Քույրեր և եղբայրներ

Թրամփն ունի երկու եղբայր և երկու քույր։ Նրա ավագ եղբայրը՝ Ֆրեդը, մահացել է 1981թ․43 տարեկան հասակում ալկոհոլիզմից։ Դոնալդի քույրը՝ Մերիենը Թրամփ Բերին, փորձառու դատավոր է, իսկ մյուս քույրը՝ գործարար։ 67-ամյա միլիարդատեր Ռոբերտ Թրամփը չի սիրում հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Որոշ տվյալներով՝ նա կնոջ հետ ամուսնալուծվելուց հետ այժմ բնակվում է Նյու Յորքում՝ նախկին քատուղարուհու հետ։










































