Civil Georgia-ի փոխանցմամբ, ընդդիմադիր «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ, 2004–2005 թթ. Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ դադարեցնում է քաղաքական գործունեությունը Վրաստանում։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել երեկ մամուլի ասուլիսում։ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանում ընդդիմության գոյությունը այս պահին անհնար է, ուստի ինքը որոշել է այլևս «չդիմակայել» իշխանությանը և լքել կուսակցության առաջնորդի պաշտոնը։
Ընդդիմությունից հեռանալուց հետո Զուրաբիշվիլին կաշխատի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի Իրանի դեմ պատժամիջոցների հարցով հանձնաժողովում։