Friday, 26 06 2026
Մենք Ձեր կողքին էինք պատերազմի ժամանակ. Ալիևը փոխում է Իրանի նկատմամբ հռետորաբանությունը
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները

Հայաստանից գնում են նաև ազգային փոքրամասնությունները

Հայաստանում ապրող ասորիների արտագաղթը սկսվել է դեռևս 1988-ին ու շարունակվում է մինչ օրս: «Աթուր» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովն «Առաջին լրատվական»-ին ասաց, որ գյուղերում դեռ ասորիների «կորիզը» մնում է: Հայերի արտագաղթի հետ համեմատած՝ ասորիները շատ քիչ են արտագաղթում:

«Հույները շատ են գնացել 90-ականների սկզբին, Հունաստան շատ գնացին: Հիմա էլ շատ քիչ են մնացել, մեծ մասը գնացել է: Բացի Հունաստանից, Ռուսաստան են գնում»,- տեղեկացրեց «Հունական ՀԿ-ների միության. «Էլպիդա» հունական համայնքի» նախագահ Արկադի Խիտարովը: Նա նշեց, որ գնացողներն էլ Գերմանիայում ու Հոլանդիայում են կարողանում գործ գտնել, հետո բարեկամներին են կանչում:

«Հայաստանից ինչպես հայերն են գաղթում, այնպես էլ՝ եզդիները, տարբերությունը ո՞րն է: Մի երկրի քաղաքացի ենք, մի իրավունք ունենք։ Թանկացումների, աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով են գնում»,- ասաց եզդիական համայնքի առաջնորդ Ազիզ Թամոյանը: Նրա տվյալներով՝ գնացողներն իրենց տները, ունեցվածքն ամբողջությամբ վաճառել-գնացել են: Նրանք դժվար էլ վերադառնան:

«Հայաստանը մեր մշակույթի տունն է, մեր ծննդավայրն է, մեր պապական օջախն է, մենք այստեղ երկար դարեր ապրել ենք: Այստեղ գործում է ամենօրյա կեսժամյա ռադիոհաղորդում՝ եզդիերեն, ոչ մի երկրում չկա։ Թերթ ունենք, 1-10-րդ դասարանի դասագրքեր ունենք եզդիերեն լեզվով, 31 գյուղերում դասավանդվում են այս դասագրքերը։ Աշխարհում առաջին երկիրն է, որ մեր մշակույթը, մեր կրոնը զարգանում է»,- խոստովանում է Ազիզ Թամոյանը:

Նրա համար շատ զարմանալի են Վիճակագրության ազգային ծառայության ներկայացրած թվերը: Դրանք, ըստ Թամոյանի, չեն համապատասխանում իրականությանը:

«Սուտ-սուտ թվեր են գրում: 2001 թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում եղել են 41 հազար եզդիներ, 2011 թ. եղել են՝ 35 հազար. այսինքն՝ 6 հազարով են պակասել, ո՛չ, դա այդպես չէ: Առնվազն 35-36 հազար եզդիներ արտագաղթած կլինեն: Ես դեռ քիչ եմ ասում, խղճով եմ ասում: Ավելի շատ են գնացել»,- ընդգծեց եզդիական համայնքի առաջնորդը: Նրա տվյալներով՝ միայն Զովունի գյուղից 1000 հոգուց ավելի եզդի է գնացել երկրից, երկու այլ գյուղերից՝ 2500, բայց եզդիներ ապրում են Հայաստանի 93 գյուղերում: Թամոյանի կարծիքով՝ սխալ է հրապարակված նաև Հայաստանում եզդիների ընդհանուր թիվը: «Մենք 50 հազար ենք, մեր թվերն ինչո՞ւ են ծածկում, ես չգիտեմ»,- նշեց Ազիզ Թամոյանը:

Նա զարմանում է, թե էլ ինչպե՞ս են ժողովրդավարության մասին խոսում, քաղաքացիական հասարակություն կառուցելու մասին խոսում:

«Այսպե՞ս են կառուցելու, ստի վրա՞ են կառուցելու: Ղեկավարը հո չի՞ ասում գնացեք՝ կեղծեք, իրենք են անում ինքնագլուխ»,- ասաց Ազիզ Թամոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում