Ադրբեջանում նախատեսում են փոփոխություններ անել «Ռազմական դրության մասին» օրենքում և թույլ տալ ռազմական գրաքննություն կիրառել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հոդվածում ասվում է, որ ռազմական գրաքննություն կիրառվում է երկրում ռազմական դրություն սահմանելու ժամանակ։
Ռազմական գրաքննության դեպքում ԶԼՄ-ները տեղեկատվությունը հրապարակելուց առաջ պարտավորվում են համաձայնեցնել այն պետական մարմինների հետ, վերահսկողություն է սահմանվում նաև նամակագրության, հեռուստատեսության, հեռախոսազրույցների վրա՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության տարածումը կանխելու համար։












































