Goal. com-ը վստահեցնում է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները Թուրինի «Յուվենթուս»-ի հետ: Այն կգործի մինչև 2018 թվականը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանգրի ժամկետն ուժի մեջ էր լինելու մինչև 2016 թվականը: Այնուամենայնիվ, ակումբը նոր պայմանագիր առաջարկեց ֆուտբոլիստին, քանի որ Ա Սերիայի շրջանակներում անցկացրած իր մեկնարկային մրցաշրջանից հետո ֆուտբոլիստը գրավել է եվրոպական ֆուտբոլի բազմաթիվ գրանդերի ուշադրությունը:
Հիշեցնենք` Պոգբան ազատ գործակալի կարգավիճակով թուրինյան ակումբ է տեղափոխվել նախորդ ամռանը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանգրի ժամկետը լրանալուց հետո: