Sunday, 07 06 2026
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կասպարով. Հեյդար Ալիևն Իլհամին ասել է՝ պատերազմով սպառնա, բայց մի՛ պատերազմիր

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ներկայումս Ռուսաստանում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող Գարի Կասպարովը երեկ հարցազրույց է տվել Turan գործակալությանը, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը: Նրա հարցազրույցի մի հատվածը մեջբերել է «Ազատության» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Այն հարցին, թե Ադրբեջանում կարծիք կա, որ Գարի Կասպարովը Ադրբեջանին թշնամի չէ, սակայն բարեկամ էլ չէ, նա պատասխանել է. «Ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Ուղղակի պետք է հիշել, որ ես մարդ եմ, որը ծնվել և մեծացել է Բաքվում, վերապրել է 1990թ. հունվարը (հայկական ջարդեր.– 1in.am), և ես ունեմ բազմաթիվ բարեկամներ, որոնք նույնն են վերապրել և հիմա ապրում են տարբեր վայրերում: Այս ամենը չէր կարող իր հետքը չթողնել, սակայն ես չեմ մոռանում, որ իմ կյանքի մի զգալի մասն ապրել եմ Բաքվում»,- ասել է շախմատի աշխարհի չեմպիոնը:

Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ նա ասել է, որ «դեմ է բռնությանը և դեմ է եղել միշտ»: «Ես դեմ եմ եղել այդ շարժմանը հենց սկզբից: Եվ ես ցանկանում եմ, որպեսզի ինձ ճիշտ հասկանան: Ես ինտեգրման կողմնակից եմ, խնդիրների խաղաղ կարգավորման՝ հաշվի առնելով կողմերի շահերը: Այդ պատճառով ես դեմ եմ ռազմական ճանապահով այս խնդրի լուծմանը, և եթե պատերազմ սկսվի, ես դրան դեմ արտահայտվելու»,- ասել է Կասպարովը:

Նա ավելացրել է, որ ինքը չունի այս խնդրի լուծման դեղատոմս և հասկանում է, որ նմանատիպ լուրջ հակամարտությունների լուծումը արագ և հեշտ չի լինում: «Երևի որոշ ժամանակ պետք է անցնի, և նոր սերունդ գա: Երկու կողմերում էլ մարդիկ պետք է համաձայնեն, որ 1988-1994 թթ. եղածը պետք է պատմություն դառնա»:

«Ես կարծում եմ, որ այս հակամարտությունը երկար տևեց, որովհետև կենտրոնական իշխանությունը (ԽՍՀՄ.- 1in.am) միշտ օգտագործել է այս իրադարձությունները սեփական նպատակների համար: Չմոռանանք, որ կայսրությունը քանդվում էր, և կենտրոնը օգտագործում էր դա, ինչպես և հակամարտություններն Աբխազիայում, Օսիայում և Մերձդնեստրում, որեպսզի թույլ չտա ԽՍՀՄ փլուզումը»,- հայտարարել է Կասպարովը:

Խոսելով հակամարտության կարգավորման մասին՝ նա ասել է, որ այն օգտագործվում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունների կողմից ներքին խնդիրներում և հանուն հարստացման: «Այդ պատճառով ժողովրդավար Ադրբեջանը խնդրի լուծմանն ավելի մոտ կլինի, քանի հիմա է: Ես կարծում եմ՝ Հեյդար Ալիևի պատգամն Իլհամին եղել է հետևյալը՝ սպառնա պատերազմով, սակայն մի՛ պատերազմիր: Եվ նա չի սկսելու պատերազմ»,- ասել է Կասպարովը:

Նա այս համոզման է, քանի որ եթե պատերազմ սկսեց և հաղթեց, ապա չի կարողանալու հետո սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է թալանում:

Նույնն էլ, ըստ շախմատի վարպետի, Երևանում է. «Երևանում էլ իշխանության գլուխ մարդիկ են, որոնք վերևում են հայտնվել շնորհիվ պատերազմի, և նրանք նույնպես ցանկանում են մնալ իշխանության: Այդ պատճառով կարգավորումը կարող է լինել ռեալ, երբ քաղաքական բեմից կգնան ներկայիս էլիտաները, և ժողովրդավարության մասին այլ պատկերացումներով մարդիկ կգան»,- եզրակացրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում