Առնվազն 20 մարդ Է զոհվել Իրանի Ֆարսի նահանգում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեևանքով, հաղորդում է RIA Novosti-ն։
Ավտոբուսը Յեզդ քաղաքից, որը գտնվում Է երկրի կենտրոնական մսում, ուղևորվել է Իրաքի Քերբելա քաղաք: Միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 8-ի երեկոյան Ֆարսի նահանգի Էկլիդի շրջանում: Վթարի պահին ավտոբուսում գտնվել է 40 ուխտավոր:
Կատարվում է հետաքննություն վթարի պատճառները պարզելու համար։








































