Ճապոնիայում տեղի է ունեցել արարողություն, որտեղ նշել են Հիրոսիմայի 68-րդ տարելիցը, հաղորդում է Associated Press-ը:
Ավելի քան 50 հազար մարդ է հավաքվել այգում, որը գտնվում է 1945 թ. ատոմային ռումբի պայթյունի էպիկենտրոնի մոտակայքում:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իր պաշտոնական ուղերձում նշել է, որ Ճապոնիան որպես միակ երկիր, որ ենթարկվել է ատոմային ռմբակոծության, իր գլխավոր նպատակը համարում է միջուկային զենքի չտարածումը ու դրա կիրառումից հրաժարումը:
1945 թ. օգոստոսի 6-ի ատոմային ռմբակոծության ենթարկվեց ճապոնական Հիրոսիմա քաղաքը, որին զոհ գնաց 80 հազար մարդ, մոտ 60 հազար մարդ էլ մահացել է մինչև 1945 թ վերջը՝ ռադիոակտիվ վարակումից ու պայթյունի հետևանքներից:








































