Saturday, 20 06 2026
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը

Ներեկեղեցական տագնապը վերջին տարիների խորը խնդիրների հետևանք է. ՌԱԿ Ֆրանսայի Շրջանային Վարչություն

ՌԱԿ Ֆրանսայի Շրջանային Վարչությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասված է. «Ռամկավար Ազատական Կուսակցութեան Ֆրանսայի Շրջանային Վարչութիւնը խորապէս ազդուած՝ մօտէն հետեւեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ի և Ֆրանսայի Թեմակալ Առաջնորդ Տ.Նորվան Արք. Զաքարեանի միջեւ ստեղծուած վէճին, որուն իբրեւ հետեւանք Առաջնորդ Սրբազան Հայրը ներկայացուց իր հրաժարականը, որ լուրջ և խիստ մտահոգիչ հարցականներու առջեւ կը դնէ մեր ազգային եկեղեցին։

Բոլոր անոնք, որոնք մօտէն ծանօթ են Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին և իր Թեմակալ Առաջնորդին միջեւ գոյութիւն ունեցող սիրալիր յարաբերութիւններուն և ի մասնաւորի Առաջնորդ Սրբազան Հօր՝ իր գերագոյն հոգեւոր պետին հանդէպ ունեցած յարգանքին ու նուիրուածութեան, բոլորովին անհասկնալի կը գտնեն վէճի առթիւ արտայայտուած մեղադրանքները։

Հետեւաբար ստեղծուած տագնապը ոչ թէ անհատական բնոյթ կը կրէ, այլ հետեւանքն է վերջին տարիներու ընթացքին ազգային եկեղեցին յուզող և մտահոգող խորունկ խնդիրներու, որոնք արմատական լուծումի կը կարօտին։ Ծանօթ է մեր գաղութի եկեղեցւոյ կորուստը և անբացատրելի են ու ոչինչով արդարացի եղած մեղադրանքները։

Հետեւաբար կը հասկնանք մեր Սիրելի Սրբազանին հոգեկան վիճակը և կը բաժնենք իր վիշտը։ Մեր ժողովուրդին համար արժանապատուութեան հարց է իր Առաջնորդ Սրբազանին հանդէպ կատարուած անարդարութիւնը…

Սփիւռքահայ մեր կեանքի անորոշ պայմաններուն մէջ, Հայաստանեայց եկեղեցւոյ համար հիմնական կարեւորութիւն ունեցող հարցին առնչութեամբ իրաւունք ունէր Մեր Թեմակալ Առաջնորդը չծածկել ճշմարտութիւնը և խոստովանիլ իրականութիւնը։ Հայ եկեղեցին նոյնինքն Հայ ժողովուրդն է, որ 17 դարերու ընթացքին կառչած մնացած է իր ազգային եկեղեցիին, քրիստոնէական հաւատքին և դարեր շարունակ իր ազգային գոյութիւնը պաշտպանած է եկեղեցւոյ հովանիին ներքեւ։

Այսօր այդ ժողովուրդը աւելի քան երբեք մտահոգուած է իր ազգային եկեղեցւոյ մէջ յառաջացած վիճակով։ Արդ, խնայենք մեր Ազգային եկեղեցին և բարեպաշտ ժողովուրդը և հեռու պահենք զայն նորանոր փորձութիւններէ։

Ռամկավար Ազատական Կուսակցութեան Վարչութիւնը, ինչպէս միշտ, հարազատի սրտցաւութեամբ ու ազգանպաստ մօտեցումով, թիկունք պիտի կանգնի ի խնդիր մեր գաղութի թեմական հաստատութեան առաքելութեան յաջողութեան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում