Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին հաստատել է, որ սիրավեպ ունի ամերիկացի դերասան Մեգան Մարքլի հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Քենսինգթոնի պալատի հայտարարությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ զույգն իրականում մի քանի ամիս է, ինչ հանդիպում է։ Նշվում է նաև, որ արքայազնը հազվադեպ է պաշտոնական գործողություններ ձեռնարկում «հորինված պատմությունների» դեմ, սակայն անցած շաբաթ ԶԼՄ-ները «չափն անցել են»։
«Սա խաղ չէ։ Սա արքայազն Հարիի և Մարքլի կյանքն է»,-ասվում է հայտարարության մեջ։















































