Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Թուրքիայի համար ՀՕՊ-ի համակարգերի մատակարարման հարցը գտնվում է ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության օրակարգում։
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ երբ խոսքը ՀՕՊ-ի մեծ համակարգերի մասին է, ապա նրանց մասին արդեն կարելի է խոսել նաև որպես հակահրթիռային համակարգերի մասին.
«Եթե դրանք ՀՕՊ-ի մեծ համակարգեր են, ապա նրանք ներկայումս միաժամանակ հակահրթիռային պաշտպանության համակարգեր են։ Այսօր անգամ «Բուկ» տիպի միջին հեռահարության համակարգերը կարող են խոցել հրթիռներ՝ էլ չխոսած S-300 և S-400 համակարգերի մասին»։








































