Samsung ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Galaxy S8-ը կունենա արհեստական ինտելեկտով օժտված վիրտուալ օգնական, հաղորդում է The Korean Times-ը։
«Galaxy S8-ը կլինի մեր առաջին սմարթֆոնը, որը կունենա արհեստական ինտելեկտ, որն ի վիճակի է մարդկանց կյանքն ավելի հարմարավետ դարձնել»,-ասել է Samsung Electronics-ի փոխնախագահ Ին Յոնգ Ռին։
Ընկերությունը նախատեսում է իր գաղափարն իրագործել վերջերս ձեռք բերված Viv ստարթափի միջոցով, որը զբաղվում էր խելացի օգնական ստեղծելով։ Samsung-ի ներկայացուցիչը նշել է, որ ապագայում օգտատերերը ստիպված չեն լինի հավելվածներ գործարկել, վիրտուալ օգնականը ինքուրույն կկատարի բոլոր գործողությունները։








































