Ամերիկացի Ջիմ Դրայերը Սենտ Քլեր լճում անսովոր լող է սկսել:
35,4 կմ տարածությունը լողորդը կհաղթահարի իր հետևից 334 աղյուսներով նավակը քաշելով: Ինչպես տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները, բեռի ընդհանուր քաշը գրեթե մեկ տոննա է կազմում:
«Հաջորդ կանգառը Դեթրոյթն է»,- հայտարարել է 49-ամյա Դրայերը, ով հայտնի է «Շնաձուկ» մականունով:
Ինչպես սպասվում է, ջրային զբոսանքը 30 ժամ կտևի, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Դրայերը մենակ է լողում՝ առանց աջակցող խմբի: Նավակներից մեկը, որը նա քաշում է իր հետևից, արբանյակային փոխանցող սարքավորումներով է հագեցած:
Իր ակցիայով լողորդը փորձում է հասարակության ուշադրությունը հրավիրել Habitat for Humanity բարեգործական կազմակերպության գործունեության վրա, որը աղքատների համար բնակարաններ է կառուցում:










































