«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը զգուշացրել է Ղազախստանի իշխանություններին, որ Աֆղանստանան զորք ուղարկելը կարող է այդ երկրի համար անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ղազախստանը սևեռված է ԱՄՆ շահերի սպասարկման վրա, փոխանակ հաշվի առնի սեփական ժողովրդի ցանկությունները և իր շահերը տարածաշրջանում: Ղազախստանի մուսուլմանները պետք է հանդես գան սեփական իշխանավորների սխալ քաղաքականությանը դեմ»,- ասված է թալիբների հայտարարության մեջ:
«Ղազախստանի կողմից այս քայլը կարող է երկարատև բացասական ազդեցություն ունենալ Ղազախստանի և Աֆղանստանի հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումների վրա»,- շեշտում են թալիբները:
Հիշեցնենք, որ 2011 թ. մայիսի 18-ին Ղազախստանի խորհդրարանը հավանություն էր տվել Աֆղանստան զինվորականներ ուղարկելու օրինագծին, ինչը նախատեսվում էր Ղազախստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև ստորագրված համաձայնագրով: