Բալկանյան երկրների ընդունման մասին բանակցությունները պետք է մնան ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը։ Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան Ռիգայում, որտեղ 16+1 ձևաչափով անցկացվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ու Չինաստանի գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Նրանք (բալկանյան երկրները) պատրաստվում են ԵՄ անդամակցության։ Եթե մենք իսկապես հետաքրքրված ենք Արևմտյան բալկանյան պետություների մշտական կայունությամբ, որպեսզի նրանք ավելի լավ պատրաստված լինեն տարբեր ճգնաժամերի, ապա կարևոր է, որպեսզի այդ երկրները ընդունվեն ԵՄ կազմ»,-Սոբոտկայի խոսքերն է մեջբերում České noviny պորտալը։
Չեխիայի վարչապետը գագաթնաժողովի ընթացքում հանդիպել է Սերբիայի, Խորվաթիայի և Մակեդոնիայի կառավարությունների ղեկավարների հետ։ Խոսքն այդ բանակցություներին եղել է փոխադարձ համագործակցության, ինչպես նաև Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիների մասին։









































