Եվրոպական հակամենաշնորհային մարմինը հավանության է արժանացրել US Airways Group Inc.-ի և AMR կորպորացիայի միաձուլումը, տեղեկացնում է Associated Press-ը: Գործարքը հավանության է արժանացել այն պայմանով, որ ընկերությունները կզիջեն Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի ուղիներից մեկը, որպեսզի խթանեն Լոնդոն-Ֆիլադելֆիա չվերթի մրցունակությունը:
Այս ընկերությունների միաձուլման ու վերակազմավորման արդյունքում կստեղծվի աշխարհի խոշորագույն ավիափոխադրողը: Սակայն ընկերությունները պետք է ստանան նաև ԱՄՆ դաշնային դատարանի հավանությունը:
Մինչդեռ, ԱՄՆ արդարադատության նախարարությունն իր անհանգստությունն է արտահայտել գործարքի կապակցությամբ, որը կարող է նվազեցնել մրցունակությունը և բարձրացնել դեպի ԱՄՆ չվերթների գինը:











































