Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը

Իշխանության կոսմետիկայի ճաքերը

Գյումրիում բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյաների կատարած հանցագործությունն իսկապես ցնցող է: Մարդիկ, ովքեր կոչված են հասարակությանը պաշտպանել գողերից, հանցագործներից, իրենք են կատարում հանցագործություն: Եվ սա ոստիկանական համակարգի աշխատակիցների հանցագործության առաջին դեպքը չէ: Ընդ որում, այստեղ հատկանշական է, որ ոստիկանության շատ աշխատակիցներ էլ հանցավոր գործունեությամբ են զբաղվում պաշտոնը թողնելուց հետո:

Հիշարժան են մամուլի հրապարակումները, որոնցում խոսվում էր, որ բարձրաստիճան ոստիկանների տները թալանող հանցախմբում եղել են նաև ոստիկանության հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ, որոնք գործել են պրոֆեսիոնալ ձևով: Նման խոսակցություններ կային հատկապես մաքսային կառույցի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան հայտնի թալանի առնչությամբ: Իսկ ինչքան հանցագործություններ կարող են կատարված լինել ոստիկանների ձեռքով, որոնք չեն բացահայտվում: Մի խոսքով, պատկերը վկայում է այն մասին, որ համակարգում, չնայած արված հսկայածավալ աշխատանքին, վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ, ինչն էլ իր հերթին պահանջում է հիմնային փոփոխություններ: Եվ այս փոփոխությունները պետք է կրեն համալիր բնույթ:

Չնայած ոստիկանության ներկայիս ղեկավարությունը հայտարարում է բարեփոխումների մասին, իսկ Սերժ Սարգսյանն էլ հայտարարում է, որ ամեն օրն այլևս իր ուշադրության կենտրոնում է լինելու, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այստեղ դեռ համակարգային և հիմնակետային նշանակություն ունեցող մեծ աշխատանք կա կատարելու: Ի մասնավորի, դրանցից մեկը պետք է լինի համակարգում միջին չինովնիկների ու շարքայինների աշխատավարձերի էական բարձրացումը: Ուղղակիորեն անհնար է պատկերացնել, որ չնչին աշխատավարձ ստացող ոստիկանը նախ արժանապատվության բարձր զգացում ունենա, ու նաև կայուն բարոյահոգեբանական վիճակում լինի: Չէ՞ որ այդ ոստիկանը սոցիալական լուրջ խնդիրներ ունի ընտանիքում, բացի այդ՝ նրա վրա է ընկնում իշխանությունների ընդհանուր հեղինակության բացակայության պատասխանատվության մեծ մասը. երբ հասարակությունը հայհոյում է իշխանություններին, ապա առաջին հերթին այդ հայհոյանքի տակ ընկնում է ոստիկանը, ըստ որում՝ շարքային, որին իշխանությունները դնում են հասարակության առաջ՝ որպես վահան, դարձնում սադրիչներ:

Իհարկե, այս ամենը ոչ մի կերպ չի կարող արդարացնել հանցագործ ոստիկանին, այլապես կստացվի նսեմացնել նաև ազնիվ ոստիկաններին: Սակայն սրանք հարցեր են, որոնց վրա աչք փակելու հետևանքները լավ չեն լինի պետության և հասարակության համար: Այսինքն, ոստիկանության իրական բարեփոխումը քաղաքական ղեկավարության կայացնելիք որոշումների, և նաև քայլերի խնդիր է: Պետք է բարձրացնել համակարգի միջին ու ստորին օղակներում աշխատավարձերը, արժանապատիվ սոցիալական կյանք ապահովել ոստիկանների համար, ու նաև պետք է նրանց ձերբազատել իշխանության քաղաքական մանր շահերը սպասարկելուց և դնել բացառապես հասարակական շահի, օրենքի և Սահմանադրության սպասարկման ճանապարհին՝ խստիվ հսկելով յուրաքանչյուր ոստիկանի ներքին օրինապահությունը, կարգապահությունը, նկարագիրը: Հայաստանում նման խնդիրներ դրված չեն, որովհետև եթե քաղաքական իշխանությունների մակարդակով նման խնդիրներ դրված լինեին, ապա միջոցառումների կոմպլեքսը չէր ուշանա:

Վրաստանում Սաակաշվիլիի ոստիկանական ռեֆորմը հաջողված էր, որովհետև խնդիրները, տեսլականները հստակ էին՝ նախագահական, այսինքն քաղաքական իշխանությունների մակարդակում, և քայլերը ներառեցին նաև ոստիկանի սոցիալական ապահովության հստակ նշաձողեր: Հայաստանում նման ծավալի, նման մակարդակի խնդիրներ քաղաքական իշխանությունները չեն դրել, ինչպես որ չեն դրել և ոչ մի ոլորտում: Արդյունքում, ավելի ու ավելի հաստ քսվող կոսմետիկան ժամանակ առ ժամանակ նման ճեղքեր է տալիս, ինչքան հաստանում, այնքան ճաք տալիս, և դրա տակից դուրս է գալիս պետական կառավարման համակարգի իրական դեմքը՝ տարբեր ոլորտներում: Այս անգամ ճաքը ոստիկանության մասով էր: Վաղը կլինի մեկ այլ մասով, մյուս օրը՝ մեկ ուրիշ: Եվ այսպես շարունակ… և ռեսուրսներն անխնա կմսխվեն ոչինչ չտվող կոսմետիկայի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում