Friday, 26 06 2026
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ

Նոր մտավորականություն է ձևավորվում. լցվեց այն վակուումը, որ ձևավորվել էր դեռևս առաջին նախագահի տարիներից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող, Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք):

– Պարոն Մարտիրոսյան,  ընտրական տարին ավարտվեց, թանկացումներն արդեն իրողություն են, իսկ որտե՞ղ են այսօր այն քաղաքական ուժերը, որոնք քվե էին խնդրում բարեփոխումներ իրականացնելու համար: Սա  ա՞յն  էր, ինչ պետք է տեղի ունենար ընտրական  տարվա ավարտից հետո:

-Հայաստանում` այո:

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական բոլոր ուժերին և հոսանքներին առաջարկում է համախմբվել մեկ սեղանի շուրջ և քաղաքական օրակարգ մշակել: Ոմանք կարծում են, որ ժամանակը չէ: Ըստ Ձեզ՝ ե՞րբ է մեծ քաղաքական  համաձայնության ժամանակը, միգուցե հաջորդ ընտրական գործընթացների՞ ժամանակ, որովհետև, ըստ էության, քաղաքական ուժերը, հասարակությունը մոբիլիզացվում է  ընտրություններից առաջ: Հայաստանի քաղաքական ներուժը կբավականացնի՞ հիմա որոշակի քայլեր ձեռնարկելու և հավաքագրվելու համար:

– Հայաստանում բոլոր քաղաքական մոբիլիզացիաները ցայսօր անպտուղ են եղել: Այդպիսի պայմաններում արդյունավետ մոբիլիզացիաները լինում են միայն անակնկալ և բոլորի համար անսպասելի պայմաններում: Հովհաննիսյանի առաջարկը ընդդիմության համար կարևոր է, սակայն դատապարտված է մերժման: Ինչ վերաբերում է ընդդիմության ներուժին, ապա Հայաստանում նկատվում են նոր ընդդիմության ծիլերը: Դա ժողովրդական շարժման ընդդիմություն է, որ այլևս կուսակցության դեմք ստանալ կարծես չի էլ շտապում: Մնացածը ժամանակը ցույց կտա:

– Պարոն Մարտիրոսյան, Ձեր կարծիքով՝ Հայաստանն այս իրավիճակում, արտագաթի ահագնացող ծավալների պայմաններում  կարո՞ղ է սպասել ևս մի քանի տարի:

– Արտագաղթը ես զգում եմ ոչ թե Հայաստանում, այլ գաղթող հայերի համար այնպիսի մի անհավանական հասցեում, ինչպես Նյու Յորքն է: Հայաստանցիների չափազանց քիչ բնակչություն տեսած այս մեգապոլիսում ես սկսել եմ առավել հաճախ արևելահայերեն խոսք լսել: Դատարկվող երկրում ոչ թե տարին, այլ օրն է կենսական և որոշիչ: Երկիրն այդպես գոյատևել չի կարող, և ես առաջինը չեմ, որ նման բան եմ ասում, և ոչ էլ մեկը, որ հայտնագործություն է անում: Սակայն այս խոսքերն անգամ այնքան են հնչել, որ արժեզրկվել են: Օր առաջ Հայաստանը պետք է հասկանա, որ պատմական պահ է ապրում, իսկ պատերազմել ներքին արյունահոսության պայմաններում անչափ դժվար է:

– Այսօր Հայաստանում քաղաքական ուժերը կենտրոնացած են ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ուղղությամբ իրականացվելիք քայլերի վրա, և այդ ճանապարհին հակամարտության մեջ են ռուսամետ և արևմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը: Այդ ուժերը  կե՞ղծ են, թե՞ իրական:

– Հայաստանում ուժեր ընդհանրապես չկան: Կան խմբավորումներ, որոնք կուսակցություններ են հորջորջվում: Ոմանք կեղծ են, ոմանք` իրական: Ամեն պարագայում երկրի համար խիստ վտանգավոր են երկու ճամբարների ծայրահեղականները: Հավասարակշռությունը միակ ճիշտ տարբերակն է: Ռազմական համագործակցության առումով Հայաստանը Ռուսաստանին այլընտրանք չունի: Քաղաքական և տնտեսական առումներով ընտրությունն, անշուշտ, ավելի մեծ է: Պետք է զերծ մնալ ծայրահեղական մոտեցումներից: Դրանք մեզ կթողնեն առանց հին և, իհարկե, նաև առանց նոր դաշնակիցների:

-Նոր դաշնակցի ճանապարհ է նաև ԵՄ-ի հետ նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ են այսօր կենտրոնացած քաղաքական բոլոր ուժերի ջանքերը: Եթե համաձայնագիրը ստորագրվի, ՌԴն պետք  է իրեն պարտված զգա, իսկ Եվրոպան՝ հաղթանակա՞ծ:

– Նախ` դեռևս անհայտ է, թե կստորագրի՞ Հայաստանն այդ պայմանագիրը, թե՞ ոչ: Դա մի հարց է, որի պատասխանը մենք կունենանք միայն այն պահին, երբ Բաղրամյան 26-ը ցանկանա: Ինչ վերաբերում է հաղթողներին և պարտվողներին, ապա խնդիրը քաղաքական մարտադաշտում տեսնելու պարագայում մենք հաստատ հաղթանակողների շարքում լինել չենք կարող: Իրեն պարտված զգացող Ռուսաստանը անպայմանորեն ցանկանալու է Հայաստանին մասնակից դարձնել այդ պարտությանը: Խնդիրը պետք է դիտարկել ոչ թե որպես ընդդեմ Ռուսաստանի արվող քայլ, այլ Հայաստանի՝ դեպի Եվրոպա ձգտումների համատեքստում: Մեր հազարամյա քաղաքական մշակույթի մի մասն է երկու խոշոր ուժերի միջև հավասարակշռություն պահպանելը: Հայաստանը գտնվում է ռուսական ազդեցության գոտում, սակայն դուրս չէ եվրոպական ուղեծրից:

– Դուք պնդում եք, որ Հայաստանը ռուսական ազդեցության գոտում է եղել,  ինչը ենթադրում է նաև վստահություն, մերձեցում ժողովուրդների միջև, բայց Հրաչյա Հարությունյանի դեպքով, ով ՌԴ-ում մեղադրվում է լուրջ ավտոպատահարի մեջ և բերվել էր  դատարան կանացի խալաթով,  խորը դժգոհություն արտահայտվեց հանրության շրջանումԻնչո՞ւ է այդպիսի դժգոհություն կուտակվել հանրության մեջ: Ի՞նչ է պետք՝  վերաիմաստավորելու համար հայռուսական հարաբերությունները:

– Գազի գնի թանկացումը, հակառակորդին նախ C-300, ապա և «Սմերչ» զինատեսակները վաճառելուց և ընդհանրապես հայկական տնտեսության կարևորագույն հանգույցների վրա անվերապահ վերահսկողություն հաստատելուց հետո անբնական չէ, որ պետք է դժգոհության լուրջ ալիք կուտակվեր հայաստանյան հասարակության շրջանում իր ավագ դաշնակցի նկատմամբ: Հրաչյա Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը դիպավ հայաստանցիների և գուցեև Ռուսաստանի` ջերմեռանդորեն ինքնառուսացող հայ զանգվածի ազգային արժանապատվությանը: Դա մի դեպք էր, որ վերացական չէր, որ իր մեջ մարմնավորում էր ոչ միայն երկրին ուղղված վիրավորանք, այլև նրա քաղաքացիներին ցուցաբերվող նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորում էր: Դրան նպաստեց նաև պետական հեռուստաալիքով վտիտ լրագրողուհու ֆաշիստական ռեպորտաժը, որ հաստատեց մեր հայրենակիցների կասկածներն ու յուղ լցրեց կրակին: Կա վասալային վիճակ, բայց դա այլ թեմա է:

– Պարոն Մարտիրոսյան, կարծում եմ, որ գիտեք՝  ամռանը սփյուռքի նախարարությունն իրականացնում է «Արի տուն» ծրագիրը: Սա կարելի է համարել նախարարության իրականացրած ամենահաջողված նախագիծը, որի վրա ծախսվում են նախարարության ողջ ներուժը և ռեսուրսները, որպեսզի Սփյուռքի հայ երիտասարդները ճանաչեն իրենց հայրենիքը: Իրականում ինչպե՞ս պետք է նախարարությունը օգտագործի Սփյուռքի ներուժը հայաստանյան կյանքում, ինչպե՞ս պետք է կարողանա կամուրջ դառնալ սփյուռքահայության և Հայաստանի միջև, որն այսօր դեռևս չի հաջողվում անել:

Սփյուռքի նախարարության «Արի տուն»-ը Իսրայելի Birthright-ի կրկնօրինակն է: Դա հաջողության դատապարտված ծրագիր է, և դրա ներդրումը ողջունելի է: Իսկ սփյուռքի նախարարության առջև ծառացած խնդիրները Հայաստանի պես կառավարման համակարգ ունեցող երկրում նախարարության մակարդակից առավել բարձր աստիճանի հոգածություն են պահանջում: Սփյուռքի հետ կապը և այլն, Սիրիայի, Սիրիայում մնացած հայկական համայնքի դժբախտությունների կողքին դատարկ թեմաներ են: Այն, ինչ պետք է պետությունն աներ, չի անում: Դա աններելի, անթույլատրելի թերացում է, որ պաշտոնական Երևանի ապաշնորհության հրաշալի վկայությունն է: Այդտեղ, սակայն, սփյուռքի նախարարության լիազորությունը չափազանց փոքր է: Համապետական մոտեցում է պետք, և այստեղ է, որ իսրայելցիների կամքին և պրոակտիվությանը նախանձելու առիթ ենք ստանում: Սակայն դա այլ թեմա է, որին արժե առանձին անդրադառնալ:

– Պարոն Մարտիրոսյան, վստահ եմ՝ հետևել եք Հայաստանում քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ ծավալված պայքարին, որի արդյունքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ հղեց՝ ասելով, թե ժամանակավորապես կասեցնում է թանկացման որոշումը, թեև  թանկացմանն այլընտրանք չունենք: Ի՞նչ տեղի ունեցավ, իշխանությունը պարտվե՞ց:

– Դրանից առաջ էլ քաղաքապետը հայտարարել էր, որ որևէ պարագայում ուղեվարձը չի բարձրանա: Իշխանությունները տրանսպորտի վճարով չէ, որ հաղթում կամ պարտվում են, և քաղաքացիական հասարակությունը 50 դրամով չէ, որ համակարգային հաղթանակներ է տոնում: Դա մի քայլ էր քաղաքակիրթ հասարակություն ճանապարհին, և այդ քայլը հասարակությունն արեց: Ես առավել կարևորում եմ այս հարցում բողոքի արտահայտման նոր մոդելների, նոր մեխանիզմների ներդրումը: Դրանից առավել կարևորում եմ նոր մտավորականության ձևավորումը: Իրենց քայլով և քաղաքացիական կեցվածքով հումորիստ Հայկոն և մյուսները շոու-բիզնեսի աշխատավորներից վերածվեցին մտավորականների: Դրանով լցվեց այն վակուումը, որ ձևավորվել էր դեռևս առաջին նախագահի տարիներից, երբ անվանի և վաստակաշատ մտավորականների մի ստվար խումբ` լուռ քծնանքով, կորցրեց իր դեմքը և հեղինակազրկեց իրեն: Ոմանք ավելի հեռու գնացին թե՛ այն ժամանակ և թե՛ հաջորդող երկու նախագահների օրոք՝ իրենց քծնանքը արտահայտելով հրապարակային ճառերով: Այս անհավանական նոր խումբն անսպասելիորեն իրեն առավել արժանապատիվ և հարգարժան ներկայացրեց, քան մինչ այդ առավել հեղինակավոր մի շարք գործիչներ: Դա աննախադեպ, անչափ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է, որի իսկական նշանակությունը գնահատելու համար հասարակությանը դեռևս ժամանակ պետք  կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում