«Քաղաքացիական հասարակության գիտակցությունը ակնհայտորեն փոխվում է, ի վերջո կհասնենք մեր ուզածին: Մենք Հայաստանում հեղափություն ենք անելու: Հեղափոխությունը մի ֆիգուրին մյուսով փոխելը չէ: Արժեքների հեղափոխություն է պետք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ակտիվիստ Շահեն Հարությունյանը:
Քաղաքական հայացքների համար դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, և մի շարք այլ քաղբանտարկյալների երեխաներ այսօր անցկացնում են հանրահավաք-երթ:
Շանթ Հարությունյանի կալանավորումից հետո նրա որդին արդեն 4-րդ տարին է, ինչ կազմակերպում է Անոնիմուսների երթ՝ պահանջելով ազատություն քաղբանտարկյալներին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































