Հնդկաստանի խորհրդարանը սկսել է քննարկել ծրագիր, համաձայն որի՝ երկրի բնակչության երկու երրորդը պարենային սուբսիդիաներ կստանա:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ ծրագրի գլխավոր տարրը ազգային պարենային անվտանգության օրենքն է, որը Հնդկաստանի համար կարժենա տարեկան 24 մլրդ դոլար:
Օրենքի ընդունման դեպքում Հնդկաստանը կստանա աշխարհում ամենամասշտաբային սոցիալական ապահովման սխեման:
Ըստ օրինագծի՝ կառավարությունը պարտավոր է ամսական 800 մլն մարդու հնգական կիլոգրամ ոչ թանկարժեք սերմ տրամադրել: Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1.22 մլրդ մարդ:








































