«Էրգենեկոնի» գործով դատական նիստը միանգամայն զգացմունքային ստացվեց՝ փաստում է Hurriyet թերթը: Ամբաստանյալներից մեկի կինն ուղիղ հայտարարել է, որ «որոշումների համար պատասխանատվությունն ընկնում է դատավորների վրա»: Դատարանն առավել խիստ պատիժ է ընտրել Թուրքիայի Աշխատանքային կուսակցության նախկին առաջնորդ Դողու Փերինչեքի նկատմամբ. նա դատապարտվել է 117 տարվա ազատազրկման:
Դատավճռի հակառակորդները հավաքվել են դատարանի շենքի պատերի մոտ և արդարություն են պահանջում: Ոստիկանությունը նրանց շենքից հեռացնում է արցունքաբեր գազի օգնությամբ:
Քննության վարկածով՝ «Էրգենեկոնի» մասնակիցները ծրագրել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայի ներսում:
Ապացույցների բազան կասկած է առաջացրել փորձագետների մոտ: Կազմակերպության անդամների տներում հայտնաբերված նռնակները նման չեն եղել զանգվածային ահաբեկչությունների իրականացման այն նյութերին, որոնց մասին ասում էր քննությունը:
Գործով դատավճիռը Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցերի ալիք է բարձրացրել: Ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները երթ են կազմակերպել դեպի դատարանի շենք: Այդ երթն էլ հանգեցրել է ոստիկանության հետ բախումների մեկնարկի:








































